Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու նկրտումները չեն մարել

Աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու նկրտումները չեն մարել
11.02.2026 | 11:00

Էպշտեյնի սկանդալը, որը բնավ եզակի չէ, անհանգստացնող է ոչ այնքան, այսպես կոչված, սոցիալ-քաղաքական էլիտայի այլասերվածության խայտառակ փաստերով, որքան այն իրողությամբ, որ նույն այդ էլիտան, հայտնվելով նմանաբնույթ որոգայթներում, ուղղակի զրկված է եղել ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Ցավալին այն է, որ հայը հույսը դրել է այս կարգի մարդկանց չեղած ողջախոհության վրա, և սրանք են կեղծ ժողովրդավարական չափանիշներով կանխորոշել Արցախի ու Հայաստանի ապագան և, ցավոք, դեռ շարունակում են կանխորոշել։

Մեծ հավանականությամբ, Էպշտեյնը, նախ՝ ինքն է դարձել գործիք, զոհ գնալով հատկապես իր այլասերված կրքերին և ոչ միայն, սակայն այս կերպարի միջոցով ջանք ու եռանդ, միջոցներ չեն խնայել, որպեսզի այդպիսով կառավարելի դառնա աշխարհամասի իշխող էլիտան։ Դյուրին է գործ ունենալ ինչպես խամաճիկների, այնպես էլ որոգայթում ներքաշված և, որպես կանոն, սկզբունքներից զուրկ, բայց դերասանական նվազագույն ձիրք ունեցող ցանկացած մեկի հետ։

Աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու, դրան խոչընդոտող ազգային ինքնության ու կրոնական արժեքները, ընդհանրապես անհատականությունը ոչնչացնելու նկրտումները չեն մարել, միայն թե դրանց տուրք տվողները, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, ունակ չեն կռահելու, որ շատ խորը փոս են փորել ոչ միայն այլոց, այլև հենց իրենց ոտքերի առջև։

Աստված պահապան մեր ազգին և մեր Ազգային ելեղեցուն:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3299

Մեկնաբանություններ